Թող Աստված յուրաքանչյուրիս պարգևի
խոհեմություն և ամուր կամք՝ բարին և
օգտակարը ընտրելու և հեռու մնալու անօգուտ և ապականիչ ցանկություններից և
գործերից:
Բոլոր նրանց, ովքեր մերձավորներ են կորցրել՝ հույս և մխիթարություն, իսկ ննջեցյալներին՝ հոգու հանգստություն:
Սեր և խաղաղություն՝ յուրաքանչյուրիս ընտանիքին, արդարություն, զորություն և բարօրություն մեր Հայրենիքին:
Հիսուսը չուներ ծառաներ,
բայց Նրան Տեր էին կոչում:
Նա չուներ կրթություն,
բայց Նրան Վարդապետ էին կանչում:
Թեև չուներ դեղորայք,
բայց Նրան Բժիշկ էին անվանում:
Նա չուներ զորաբանակ,
բայց թագավորները զարհուրում էին Նրանից:
Երբևէ պատերազմներում չմարտնչեց,
բայց գրավեց ողջ աշխարհը:
Երբևէ հանցանք չգործեց,
բայց դատապարտվեց իբրև հանցագործ:
Թեև թաղվեց,
բայց հարություն առավ և կենդանի է հավետ…
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
ՔՐԻՍՏՈՍ ծնավ և հայտնեցավ,
Մեզ և Ձեզ մեծ ավետիս