lundi 6 janvier 2020

🎄✨🎄ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ և ՀԱՅՏՆՎԵՑ ✨ՁԵԶ և ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ🎄✨🎄


Թող Աստված յուրաքանչյուրիս պարգևի
 խոհեմություն և ամուր կամք՝ բարին և օգտակարը ընտրելու և հեռու մնալու անօգուտ և ապականիչ ցանկություններից և գործերից:
Բոլոր նրանց, ովքեր մերձավորներ են կորցրել՝ հույս և մխիթարություն, իսկ ննջեցյալներին՝ հոգու հանգստություն:
Սեր և խաղաղություն՝ յուրաքանչյուրիս ընտանիքին, արդարություն, զորություն և բարօրություն մեր Հայրենիքին:
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ


Հիսուսը չուներ ծառաներ, 
բայց Նրան Տեր էին կոչում:
Նա չուներ կրթություն, 
բայց Նրան Վարդապետ էին կանչում:

Թեև չուներ դեղորայք, 

բայց Նրան Բժիշկ էին անվանում:
Նա չուներ զորաբանակ, 

բայց թագավորները զարհուրում էին Նրանից:

Երբևէ պատերազմներում չմարտնչեց, 

բայց գրավեց ողջ աշխարհը:
Երբևէ հանցանք չգործեց, 

բայց դատապարտվեց իբրև հանցագործ:
Թեև թաղվեց, 

բայց հարություն առավ և կենդանի է հավետ…

Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

ՔՐԻՍՏՈՍ ծնավ և հայտնեցավ, 
Մեզ և Ձեզ մեծ ավետիս