mercredi 18 février 2009

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ- ՎԱՐԴԱՆԱՆՔ «451»



ՔԱՋՆ ՎԱՐԴԱՆ

Հայրենասէր ու քաջ սպարապետ Սուրբ Վարդան' մեծ յարգանք կը վայելէր Հայ ժողովուրդին մէջ:Ան մօրը կողմէ թոռն էր Սահակ Պարթեւի: Ան էր որ հայկական բանակին գլուխն անցած' առաջնորդեց զայն ,Տղմուտ գետի ափերուն,Աւարայրի դաշտը եւ «Վասն հաւատքի ու հայրենիքի» ինկաւ կռուի դաշտն' արժանանալով ազգային հերոսի լուսապսակին: Մենք շատ կը սիրենք Քաջ Վարդանը, զինքը կը կոչենք Կարմիր Վարդան. եւ ամէն տարի փետրուարին, իրեն եւ 1036 նահատակ քաջ զինուորներուն յիշատակը կը տօնենք:
Հա՛յ եմ ես, հա՛յ եմ ես,
Քաջ Վարդանի թոռն եմ ես:

Photoalbum: Yerevan (1)

Photoalbum: Yerevan (1)

ԻՄ ՍԻՐՏԸ (Ա.Հեքիմյանի)

ԻՄ ՍԻՐՏԸ (Ա.Հեքիմյանի)

ԼԻՐԻԿԱԿԱՆ

ԼԻՐԻԿԱԿԱՆ

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ (Ռուբեն Հախվերդյան)

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ (Ռուբեն Հախվերդյան)

ՅԱՐԸ ՄԱՐԴՈԻ ՅԱՐԱ ԿՈԻՏԱ

ՅԱՐԸ ՄԱՐԴՈԻ ՅԱՐԱ ԿՈԻՏԱ

Նրանք ընկան

Նրանք ընկան

Ո՞ւր էիր, Աստված (Արթուր Մեսչյան)

Ո՞ւր էիր, Աստված (Արթուր Մեսչյան)

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

Արի, արի, արի

Արի, արի, արի

ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ (Ա.Հեքիմյան)

ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ (Ա.Հեքիմյան)

Գետաշեն

Գետաշեն

ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ...

ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ...

Երևանի աղջիկները

Երևանի աղջիկները

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ (Ռ. Ամիրխանյան)

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ (Ռ. Ամիրխանյան)

Թամամ աշխարհ պըտուտ էկա (ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ )

Թամամ աշխարհ պըտուտ էկա (ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ )

Իմ Երևան (Հարութ Փամբուկչյան)

Իմ Երևան (Հարութ Փամբուկչյան)

Հայ քաջեր(Հարութ Փամբուկչյան)

Հայ քաջեր(Հարութ Փամբուկչյան)

ՀԵՅ ՋԱՆ ԵՐևԱՆ (Արտեմի Այվազյան)

ՀԵՅ ՋԱՆ ԵՐևԱՆ (Արտեմի Այվազյան)

Ղարաբաղցին

Ղարաբաղցին

ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ

ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Ով` սիրուն, սիրուն

Ով` սիրուն, սիրուն

Սիրում եմ քեզ (Հարութ Փամբուկչյան)

Սիրում եմ քեզ (Հարութ Փամբուկչյան)

Չքնաղ երազ

Չքնաղ երազ

mardi 17 février 2009

Հ Ա Յ


Հ Ա Յ

Դու հա'յ ես ծնվել
Ու հայ մեծացել,
Հայի՛՛բերկրանք ես
Մանկուց ստացել,
Ծարավդ հայի՛՛
Ջրով հագեցրել,
Հայի՛ն անվանել
Մարդկային հոգի...
Հայացած ես դու
Օտար ափ հասել,
Հայի՛ անունն ես
Արյունով պահել,
Հայացրել ես դու
Չկամ հայերին,
Եվ հա՛յ մնացել,
Մի՛շտ հպարտացել:
Հայի՛ շնչով ես
Կրոնդ պաշտել,
Հայի՛ բազկով ես
Թշնամուն հաղթել,
Հայի՛ն գովերգել,
Թշնամուն զարկել,
Հայի՛ թունդ գինով
Հային «ջա՛ն» ասել,
Հայի՛ պես հարբել
Խենթի պես պարել,
Բայց եւ մի՛շտ հարգանք վայելել:
Միշտ հա՛յ ես եղել,
Շեմքիդ պատիւը
Բարձր ես պահել:

ՎԱԼԵՆՏԻՆԱ ԲԱԲՈՒՉՅԱՆ

vendredi 13 février 2009

ՍԷՐ


Ս Է Ր

Երանութեան արեւուն տակ, ի՞նչ է պայման- Սէրը միայն,
Ի՞նչ բան ըզմեզ ամենէն շատ կ'ընէ թմուառ- Սէրն անպատճառ.
Մեզ այս երկիր, ի՞նչ բան դրախտ մ'ընել կրնայ- Սէրն աներկբայ.
Ի՞նչ ամէն ժամ մեզ անիծել կուտայ զարեւ- Սէրն արդարեւ.

Ի՞նչ բան վարդի պէս քեզ հաճոյ կ'ընծայէ փուշ- Սէրը անուշ.
Հաճոյքին մէջ իսկ քեզ ի'նչ բան գտնել տայ թոյն- Սէրն քաղցրագոյն.
Ի՞նչ բան թափել տայ մեր աչաց ցօղքն էն հեշտին,- Սէր մեր սրտին.
Մեր էն լիղի արցունքն ի'նչ բան կը վազցունէ,- Անշուշտ սէրն է.

Եթերասլաց թեւեր ո'վ տայ մեր հոգիին,- Աէրն Երկնային.
Ո՞վ գլխիվար ըզմեզ յանդունդ գլորէ մըթին,- Սէրն կրկին.
Թէպէտ ալ մեր, ո՞վ մեզ առոյգ պահէ յաւէտ,- Սէրն կենսաւէտ.
Ո՞վ կ'ընէ որ կտրիճն իբր ծեր դողդոջէ,- Ոհ սէրը չէ՞

Ի՞նչ բան կ'ընէ որ մահուան գիրկն իսկ կ'ապրի,- Սէրը արի.
Ի՞նչ բան կեանքի մէն մի րոպէն մահ մը կ'ընէ,- Դարձեալ սէրն է.
Կենաց պայմանն, երանութեան գաղտնիքն է այն,
Մեր դառնագոյն ցաւոց, աւաղ, աղբիւր սակայն.

Սիրելւոյն հետ շնչել, ժպտիլ ու լալ ինչ բախտ,
Սիրելիէն ետքը ապրիլ ու լալ ինչ լախտ,
Հոգեհատորդ առ յաւէտ քեզ պահեն երկինք,
Ու անծանօթ մնան քեզ ընդ միշտ սիրոյ դառինք:

Սիրոյ պահապան Սուրբ Սարգիս

Սատանան ու իր աղջիկները


ՍԱՏԱՆԱՆ ՈՒ ԻՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Սատանան ունէր երեք հատ աղջիկ,
Նաեւ մի աղջիկ'
Զուարթ, գեղեցիկ:
Հասել էր նրանց մարդու գնալու
Ժամանակն արդէն,
Եւ հայր սատանան
Երեց աղջկան անուանեց «Գոռոզ»'
Տալով կնութեան իշխանաւորի:
Երկրորդ աղջկան անուանեց «Ագահ»'
Տալով կնութեան վաճառականի:
Երրորդ աղջկան անուանեց «Նախանձ»'
Տալով կնութեան արուեստագէտի:
Իսկ գեղեցկուհուն «Սէր» կոչեց հայրը
Եւ տուեց նրան
Ամբողջ աշխարհին:

ԿԵԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ


ԿԵԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ

Վայրի աղաւնին, կուրծքը վիրաւոր,
Ընկել էր մենակ աղբիւրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արիւնը բոսոր,
Մեռնում էր' աչքը ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսաւ դալկահար
Մեռնող աղաւնուն եւ խօսեց այսպէս.
-Տուր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կեանք տամ իսկոյն քեզ:

Մեռնող աղաւնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը՛ կեանքն է, անպատճառ,
Ախ ծաղրում է ինձ աղբիւրի ոգին»:
-Էհ, լաւ, փո՝ղ լինի, տո՛ւր եւ նորից առ:

Պարիկը ցօղեր սրսկեց վէրքին,
Աղաւնին բացեց աչքերը ոսկի,
Ու թեւին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կ'ուզես կեանքս, նազելի ոգի:

-Թեւերըդ կ'ուզեմ, կեանքըդ քեզ լինի:
-Թեւե՞րըս... ինչպէ՞ս, ո՛հ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կեանքը գին չունի.
Կեանքըս առ,-թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհին,
Թէ ինչն է թանկը կեանքից աւելի...
Ասաց ջրերի լուսեղէն ոգին:

jeudi 12 février 2009

Dailymotion - khourabia, une vidéo de recette-armenienne-com. hay, armenie, armenia, hayastan, armenienne

Dailymotion - khourabia, une vidéo de recette-armenienne-com. hay, armenie, armenia, hayastan, armenienne

Dailymotion - La recette du tcheurek en vidéo, une vidéo de recette-armenienne-com. arménie, hay, haystan, armenia, tchereg

Dailymotion - La recette du tcheurek en vidéo, une vidéo de recette-armenienne-com. arménie, hay, haystan, armenia, tchereg

Dailymotion - La recette du Beurek, une vidéo de recette-armenienne-com. armenie, hayastan, armenia, recette, orientale

Dailymotion - La recette du Beurek, une vidéo de recette-armenienne-com. armenie, hayastan, armenia, recette, orientale

Ilda Simonian "Armenian songs" Izler / Hedker / Traces

Ilda Simonian "Armenian songs" Izler / Hedker / Traces

Lena Chamamyan - Sareri Hovin Mernem - Bingöl Video | Güneşin görüldüğü heryerde...

Lena Chamamyan - Sareri Hovin Mernem - Bingöl Video | Güneşin görüldüğü heryerde...

dimanche 8 février 2009

ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ- Սիամանթօ


Ճանաչել զիմաստութիւնն եւ զխրատ,
իմանալ զբանն հանճարոյ
«Հայերէն գրուած առաջին խօսքը, Սուրբ Մեսրոպի ձեռքով»

ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ

ՄԵՍՐՈ՛Պ Մեր դարերուն դիմաց կեցող՝
Դուն ադամանդեայ ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղէն
Մինչեւ հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցութեանց անգիւտ փարոս...
Դուն որուն կոփիւնը կռանին,
Ժամերուն պէս, րոպէի հետ անդադար,
Իմացական թանգարանին արձանները մեզ կը ձուլէ...
Դո՛ւն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող,
Դուն օրօրոցէն մինչ գերեզման,
Մեր մէն մի խօսքին, մէն մի շունչին
Գեղեցկաձայն բացատրիչ...
Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան,
Դուն անբաւ բաւիղ տևողութեան,
Դուն գոյացութեան արգաւանդ հայր,
Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւէր,
Դուն բնավայրի հողին վրայ մրրիկին պէս բարձրացող
Անտառ անհուն, անտառ սրտի,
Որուն մէն մի հաստատաբուն ծառերն հսկայ,
Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին...
Մէկ մէկ շեփոր մեր հագագին ոսկեձայն,
Մէկ մէկ պատմէշ ճակատագրի պատուհասին...
Դուն անվատնելի ցորեանի դաշտ, դուն ձրի՛ հաց
Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշէկ,
Դուն արբեցութեանց և գինիի աւազան,
Որուն մէջ ե՛ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր...
Արևներու ծարաւէս խենթ...

ԴՈՒՆ մեծաթափանց նայուածքներով առաքեալ,
Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրուան,
Հելլէններէն ե՛ւ հանճարեղ ե՛ւ հրավառ,
Ու աշխարհակալ մեծ Հռոմի որդիներէն
Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,
Մայր-բարբառիդ հիմնաքարովը յակինթ,
Մեր պապերուն դարաւոր շառաւիղն ազատեցիր...:

Դուն երկրո՛րդ Աստուած,
Եւ մտածման Դուն առաջին արարիչ...:
Դուն բեղուն բարիք, սրտի աղբիւր,
Գոյներու գանձ, գթութեանց գահ,
Դուն թռչող դարերը մէկզմէկու կամարող՝
Կամուրջ անգիծ, ուրկէ ցեղդ միլիոններով
Կեանքէն ի մահ կուգայ կ՛անցնի...:

ԴՈՒՆ Հելլէններէն հռչակուած,
Մեծատիտղոս Ակումիդ,
Ո՜վ մենակեաց, ո՛վ Մագիստրոս, ահաւասիկ,
Երկու Հայքերն «Ովսաննա՛յ քեզ» կը գոռան...
Եւ ովսաննայ Վաղարշապատի Հայրապետին
Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ,
Եւ Վռամշապուհ Արքային,
Որովհետև քու մեծ գիւտիդ զօրավիգ,
Մէկն իր Խաչին, միւսն իր սուրին համազօր
Քու քայլերուդ հետ քալելով՝
Արարատեան արշալոյսին,
Դպրութեանց դուռը մեզ բացին...:

Ա՜Հ ամբողջ աւիւնը Քու ուղեղիդ,
Ի՜նչ տենդերէ որպիսի՛ տենդ,
Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ,
Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում,
Եւ վարանքէ վարանք, և վարկածէ ի վարկած,
Եւ ծովային ծփանքներէ ի ծփանք,
Այլակերպիչ նժարէ մը ուրիշ նժար,
Եւ կշիռէ ի կշիռ, զքե՛զ տարաւ...

Ու մէն մի հիւլէն քու հոգիիդ,
Մէն մի ճաճանչըն քու աչքերուդ,
էն մի կաթիլը քու հանճարեղ կայծերուն,
Հողմային հեւքդ, և խօլ թափը թռիչներուդ,
Աղօթքներուդ յորձանքներն հրեղէն,
Քառասուն օր տիւ և գիշեր,
Մենութեանդ մէջ, մեռեալի մը պէս մենաւոր,
Զքեզ՝ դէպի Տեսիլքդ տարին...:

 ԵՒ անուրջին մէջ ծնանող ծաղկի ծիլէն
Ու բողբոջէն դեռ անբոյս,
Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստուերէն,
Անգոյն գծէն, և երազի վսեմ վարդէն,
Դուն ծածանող և անարմատ ծուէններէն
Մեր լեզուին Ալփափետան ստեղծեցիր...
Եւ Չորրորդ դարու Ոսկի Սեմէն,
Մինչև մեր դարը, մինչև մեր օրերը՝
Ահաւասիկ Հայ հանճարը բազմալար
Քու ձևերուդ մէջ կը ձուլուի...:

 Ո՛Վ անլուծելի առեղծուած՝
Ո՛վ ջղերո՛ւ կայծակէ խուրձ,
Անուրջներու անբիծ ծաւալ,
Ո՛վ զարմանալի և տևական զգայախաբ,
Քնարական ահեղաբիբ քիմեռատես,
Դուն Աստուածագիծ ծիածան...
Հաշտութեան հուրը մեզ բերող,
Դուն տարակոյսին և տարտամին տիրապետ,
Դուն տարօրինակ և տարագիծ գմբէթ...
Դուն մեծ կրքերու կրօնաւոր,
Ա՛յր Աստուծոյ, մտքի՛ եղբայր, քնարի քոյր,
Քու բաժակէդ թոյլ տուր որ ես ալ ըմպեմ...:

ԵՒ այսօր, քու սրբութեամբդ սնած՝
Ես ապաժամ քնարահար,
Եւ անվճար ու անարժան երախտագէտ,
Ես՝ քու ցեղիդ հոգիին՝ հայելին քեզ կը բերեմ...
Աչքերուս մէջ անոր աչքէն հուր առի...
Եւ իմ խօսքերս անոր սրտէ՛ն եմ քաղեր,
Եւ ի՛նչ որ կարդաս ճակտիս վրան,
Ինչ որ կարդաս ժպիտիս մէջ,
Անոր յոյսո՛վն եմ ես գրած...:
Եւ թոյլ տուր այսօր, ո՛վ Մեսրոպ,
Որ՝ հողէն մինչև աստղերը հասնող,
Քու ոսկիէ սանդուխէդ վեր բարձրանամ,
Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան,
Ու պսակէ ի պսակ, և լոյսէ ի լոյս,
Իբր զաւակ մը մտածումիդ
Ես ի քե՛զ գամ, իմ այս երգս երգելու...:

ԱՏՈՄ ԵԱՐՃԱՆԵԱՆ
«ՍԻԱՄԱՆԹՕ»

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ



Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ բայց միեւնոյն պահին
Պայծառ է նա, որպէս մշտաբորբոք փարոս,
Վառուած հրով անշէջ, դարերում հին:

Եւ վարպետներ խոնարհ ու հանճարեղ,
Յղկել են այն դարեր, որպէս մարմար,
Եւ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,
Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար:

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,
Եւ եթէ մինք այսօր կոտրատում ենք այն մերթ
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրայ ժանգ չչոգի:

Այդ նրանից է, որ մեր այսօրուայ ոգուն,
Այլեւս չի կարող լինել պատեան
Ո՛չ Տէրեանի բառբառը նուագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթեայ:

Եւ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանեանի բարբառը գեղջկական,
Բայց նա կը գայ, լեզուն այս երկաթեայ բերքի
Եւ խոհերի այս խո՛ր ու երկրակամ...