jeudi 29 janvier 2015

♥ ՍԻՐՈՅ ՀԷՔԻԱԹ ♥ ՍԻՊԻԼ ♫ ԱՆՏՐԷ


  ՍԻՐՈՅ ՀԷՔԻԱԹ

Թող սէրն իմ սրտի
Քեզ հէքեաթն իր պատմի,
Որ կայ աշխարհում
Մի զգացմունք, որը չի մարում։

Թող սէրն իմ հոգու
Քեզ տանի շատ հեռու,
Ուր կան մեծ յոյզեր
Մի աշխարհ, որ կոչւում է սէր։

Միասին անդադար այս կեանքը սիրելով,
Միասին մենք կ՚ապրենք մեր սէրը երգելով։
Գիշերուայ փայլող աստղերի նման անսահման լոյս սէրն է մեր,
Երկնքում վառուող արևի պէս ջերմ ենք, տես դու և ես։

Տիեզերքը մեզ,
Հարազատ լոյս մօր պէս
Իր օրօրն է երգում.
Սէրը մեր գովերգում է և օրհնում:

Տէր Աստուած
Սրտիս մէջ կայ հուր,
Ամենամաքուր,
Երկնքից իջած։

Տէր Աստուած
Վստահիր սրտիս,
Իմ հոգին պահիր
Միշտ սիրահարուած։

Թող սէրն իմ սրտի
Քեզ հէքեաթն իր պատմի,
Որ կայ աշխարհում
Մի զգացմունք, որը չի մարում։

Տէր Աստուած
Սրտիս մէջ կայ հուր,
Ամենամաքուր,
Երկնքից իջած։

Տէր Աստուած
Վստահիր սրտիս,
Իմ հոգին պահիր
Միշտ սիրահարուած։

Խօսք-Աւետ Բարսեղեան
Երաժշտութիւն-Արա Գէւորգեան
Երկձայնակցութիւն- Սիպիլ Բեքթորոսօղլու & Անտրէ Յովնանեան
Տեսանիւթի համադրում-Սիլվի Սրբուհի Մարազեան