jeudi 28 juillet 2011

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

* Երբ ձեռքդ չի կրնար, սիրտդ պէտք է ողորմութիւն տայ:
Փասքիք Քէնէլ

* Աիրելի՛ ըրէք ձեր անձը ձեր կեանքին օրինակովը:
Սէն Վէնսան տէօ Փօլ

* Մեր առաջին պարտականութիւնը աշխատանքն է. երկրորդը՝ բարութիւնը:
Ֆրանսիս Սարսէ

* Ճիգը ունայն է եթէ յարատեւ չըլլայ:
Փսքալ

*Ճշմարիտ երջանկութիւնը խղճի հանդարտութեան մէջ կը կայանայ:
Սենեկա

* Ձանձրոյթը աշխարհ մտած է ծուլութեան միջոցաւ:
Լա Պրիւնեէռ

* Հնազանդէ՛, եթէ կ՛ուզես որ օր մը քեզ հնազանդին:
Վօլթէր

* Լաւ վարմունքը աւելի կ՛արժէ, քան լաւ պաշտօնը:
Ա. Վէսիոյ

* Չարերը տեսնել եւ մտիկ ընել անոնց, արդէն չարութեան սկզբնաւորութիւն մըն է:
Կոմփիւկիոս

* Բարին դանդաղ է, վասնզի վարէն վեր կը բարձրանայ, չարը արագ է վասնզի վերէն վար կ՛իյնայ:
Ա. Տիւմա Հայր

* Ձեր երջանկութեան վրայ մի՛ խօսիք մարդու մը հետ, որ ձեզմէ նուազ երջանիկ է:
Պիւթակոր

*Երեք տեսակ տգիտութիւն կայ. անգիտանալ ինչ որ պէտք է գիտնալ. գիտցածը լաւ չգիտնալ. պէտք չեղածը գիտնալ:
Լա Ռօշֆուքօ

*Երբ ներքին հաճոյք մը կ՛զգաս քու ընկերդ սխալի մէջ գտնելով, դուն անկէ աւելի լաւ չես:
Շթալ

*Պէտք է արժանանալ գովեստներու եւ խոյս տալ անոնցմէ:
Ֆէնէլոն

* Լռութիւնը տխմարներուն սրամտութիւնը՝ եւ իմաստուններուն առաքինութիւններէն մէկն է:

* Չկայ թշնամի մը որ՝ այնքան սպառնայ մարդուս մտքին, որքան բարկութիւնը:

* Լոկ մէկ վայրկեանի հաճոյք վատառողջ՝ կը թունաւորէ մեր կեանքը ամբողջ:

* Փորձառութիւնն է մեծարժէք գոհար
Չեն բաւեր անոր գանձեր անհամար,
Քանի որ զայն ձեռք ձգելու համար
Պէտք է ըսպառել ջանք ու կեանք երկար:

*Ամէնէն հզօր միտքը ան է որ իր տկարութիւնը կը ճանչնայ:
Լամընէ

*Մի՛ պահանջեր որ ուրիշ մը կրէ այն բանը որուն դուն չես կարող հանդուրժել:
Բ. Սիրիւս

samedi 23 juillet 2011

ԱԽԹԱՄԱՐ ԿՂԶԻԻՆ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ



Ա Խ Թ Ա Մ Ա Ր

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա
Ծովն է մտնում գաղթագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
Ծփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի,
ոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Խորհրդավոր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերում
Հառաչանքներն - “Ախ, Թամար...”
Մոտ է ձայնը, սեւ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խըլացած
Ու մերթ լըսվում ուժասպառ.
“Ախ, Թամար...”
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ.
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
“Ախ, Թամար...”
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց “Ախթամար”


vendredi 10 juin 2011

ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ



ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց՝ բժշկութիւն,
Ննջեցելոց՝ արքայութիւն:

Արի Աստուած հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

jeudi 9 juin 2011

ՀԱՅԱՍՏԱՆ ԻՄ ՉՔՆԱՂ - Ո՛Վ ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ



ՈՎ ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ

Ո՛վ դու գեղեցիկ, ինչո՞ւ մօտեցար,
Սրտիս գաղտնիքը, ինչո՞ւ իմացար,
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Իսկ դու անիրաւ դաւաճանեցիր:

Ա՛խ, եթէ տեսնեմ, քեզ նորից մի օր,
Դու ման ես գալիս, տխուր ու մոլոր,
Ընկեր կը դառնամ ես քո վշտերին
Մենակ չեմ թողնի իմ կարօտ եարին: