samedi 9 mars 2019
vendredi 8 mars 2019
╬ ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ ╬
Խորին ցաւակցութիւններ համայն Հայութեան:
Սրտի անհուն կսկիծով կը ցաւակցինք մեր
ժողովուրդին, տիրամօր եւ ընտանեկան
պարագաներուն։
Ամենակալ Տէրը իր երկնային օթեւաններուն արժանացնէ երջանկայիշատակ պատրիարքը:
Աստուած հոգին լուսաւորէ:
jeudi 7 mars 2019
dimanche 3 mars 2019
ՇՆՈՐՀԱՒՈՐ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ԲԱՐՈՎ ՀԱՍՆԻՆՔ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ
Բուն բարեկենդան
Բարի կենդանություն, այսինքն` բարի,
անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ
առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը
Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ
կյանքը:
Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն
Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:
Մինչև
մեղանչելը մարդը մարմնով անմահ էր: Նրա զգացողությունն անհամեմատ նուրբ
էր, գործողությունների հնարավորությունն` ավելի լայն ու ազատ: Ինչպես
Եկեղեցու հայրերն են բացատրում՝ նախամարդու հոգին ու մարմինն այնքան
նրբորեն էին միահյուսված միմյանց, որ մարդը, օժտված լինելով այդպիսի
աստվածատուր շնորհներով, առանց որևէ արգելքի, շփման մեջ էր մտնում ո՛չ
միայն հրեշտակների և երկնային զորությունների հետ, այլև՝ Աստծու:
Այսպիսի
կյանքը երանություն էր նախամարդու համար, որովհետև Աստծու ներկայությունը
կյանք էր, կենդանություն, կարելի է ասել, բարի կենդանություն: Չկար ոչինչ,
որ տրտմեցներ նրան, ընդհակառակը` նա ապրում էր այնպիսի կյանքով, որն անսպառ
ուրախություն էր: Եվ այդ ամենը մարդու համար ապահովված էր Աստծու
անմիջական ներկայությամբ:
Երբ մարդն արհամարհեց իր ունեցած
ուրախությունն ու հետևեց փորձիչի` սատանայի խոսքին, ոչ միայն նոր
ձեռքբերումներ չունեցավ, այլև կորցրեց այն, ինչ ուներ: Այդ կորուստն անկում
էր նրա համար: Մարդը փոփոխություններ կրեց և՛ հոգեպես, և՛ մարմնապես:
Այլևս նա չուներ հոգևոր այն նրբազգացությունը, որով կարողանար մասնակից
լինել երկնային հավիտենական ուրախությանը: Նա սկսեց ապրել մարմնական,
կենդանական կյանքով: Իրականության մեջ անկումը միաժամանակ նաև մահ էր
մարդու համար, քանի որ կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր
դրախտում:
Ահա բարեկենդանը այս բարի կենդանությունն է, որը դրախտում
վայելում էին Ադամն ու Եվան: Իսկ մենք այսօր, տոնելով և հիշատակելով
բարեկենդանի օրը, բնականաբար չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես
նախամարդը դրախտում, քանի որ Աստծու սրբերին է միայն հատուկ զգալ դրախտային
այն երանությունը, որ ճաշակում էին Արարչի ձեռքով ստեղծված Ադամն ու Եվան:
Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ` Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի
երկարաձգվող շրջանը, իրենց որկորը խճողում եմ կերակուրների այնպիսի
բազմազանությամբ, որ արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող:
Հայաստանի
մէջ բարեկենդանը կը հանդիպէր տարուան այն եղանակին երբ ձմրան ցուրտ օրերը
հրաժեշտ կու տային, տեղի տալով գարնան անուշ եղանակին։
Այսպես կարծէք բարի օրեր կը դիմաւորէին եւ կը յուսային, որ բնութիւնը գարնան եղանակով վերակենդանանար։ Բարեկենդանը բարդ բառ մըն է որ կազմուած է «բարի» եւ «կենդան» բառերէն։
Ուրեմն բարեկենդանը այն տօնն է, որ կը հեռացնէ չարը՝ դիմաւորելու համար բարին։ Տրուած ըլլալով որ այս տօնը ունի հեթանոսական բնոյթ, ժողովուրդը վախազդու դիմակներով կը փորձէ հեռացնել չար ոգիները։
Այսպես կարծէք բարի օրեր կը դիմաւորէին եւ կը յուսային, որ բնութիւնը գարնան եղանակով վերակենդանանար։ Բարեկենդանը բարդ բառ մըն է որ կազմուած է «բարի» եւ «կենդան» բառերէն։
Ուրեմն բարեկենդանը այն տօնն է, որ կը հեռացնէ չարը՝ դիմաւորելու համար բարին։ Տրուած ըլլալով որ այս տօնը ունի հեթանոսական բնոյթ, ժողովուրդը վախազդու դիմակներով կը փորձէ հեռացնել չար ոգիները։
Հին ժամանակ Հայաստանի մէջ դիմակի գործածութիւնը, սրախաղը, ձիարշաւը, խրախճանքը կը յատկանշէին Բարեկենդանը։
Այդ օրը նաեւ ազատութեան տօն մըն էր, մանաւանդ խօսքի ազատութեան, որովհետեւ բարեկենդանի օրով ժողովուրդը կը համարձակէր ամէն տեսակի կատակներ ընել։
Բարեկենդանի կիրակի գիշերը, ընթրիքէն յետոյ քնանալէ առաջ, մածուն թէ կաթնապուր կ՛ուտէին, իսկ անկողին մտնելէ առաջ խաշած հաւկիթ ուտելով՝ կը մաղթէին, որ Զատկին հաւկիթով կրկին բարով բանան իրենց բերանները։
Բարեկենդանին յաջորդ օրը կը սկսի մեծ պահքը որուն 40 օրերու ընթացքին պէտք չէ մսեղէն ուտել։
Մեծ Պահքը
Բուն բարեկենդանէն եւ փակեալ խորանէն անմիջապէս ետք ընթացք կ՚առնէ Մեծ պահքը կամ Քառասնորդական պահոց շրջանը։
Արդարեւ, Մեծ պահոց շրջանը կը կոչուի Մեծ պահոց քառասնորդական պահեցողութեան շրջան եւ կամ ժողովրդային բացատրութեամբ Աղ ու հացի շրջան, այն իմաստով, որ մեր նախահայրերը քառասուն օրերու այս շրջանը աղ ու հացով կ՚անցընէին եւ կամ աղ ու հացով ծոմը կը լուծէին։
Ծոմ պահել կը նշանակէ բնաւ բան չուտել, բերանը բան չդնել։
Երիտասարդ գիւղացիներ,
Ու սաւաններ կը ձգեն,
Արդարեւ, Մեծ պահոց շրջանը կը կոչուի Մեծ պահոց քառասնորդական պահեցողութեան շրջան եւ կամ ժողովրդային բացատրութեամբ Աղ ու հացի շրջան, այն իմաստով, որ մեր նախահայրերը քառասուն օրերու այս շրջանը աղ ու հացով կ՚անցընէին եւ կամ աղ ու հացով ծոմը կը լուծէին։
Ծոմ պահել կը նշանակէ բնաւ բան չուտել, բերանը բան չդնել։
Հինաւուրց, Հայերը կ՛ունենային,
Շէն օրեր Բարեկենդանին.
Դէմ կը բռնեն,
Տիրացու և վանական,
Վարդապետ և սարկաւագ:
Երիտասարդ գիւղացիներ,
Կը մրոտեն իրենց դէմքեր,
Ու կը դնեն իրենց գլխուն,
Թուղթէ խոշոր չաթալ-թագեր:
Ու սաւաններ կը ձգեն,
Կռնակէն վար, թուլ երկար...
Թափօր կ՛ըլլար իրենց ետին,
Նստած իշուն՝ դէմքը պոչին
Կը քշէին դաշտ ու գետին:
Դաշտերուն մէջ հաւկիթներ կ՛եռան,
Սէր ու մաղթանք կը թռվռան,
«Փակենք մեր բերանը ճերմակ հաւկիթով,
Արժանի ըլլանք բանալ կարմիր հաւկիթով»:
Ծոմ պահէ՛ քննադատելէ և փառաբանութեամբ լեցուէ՛:
Ծոմ պահէ՛ ինքզինքիդ ողորմելէ և ուրախութեամբ գովերգէ՛:
Ծոմ պահէ՛ բարկութենէ և խաղաղութեան մէջ արածուէ՛:
Ծոմ պահէ՛ նախանձէ և սիրոյ մէջ ողողուէ՛:
Ծոմ պահէ՛ հպարտութենէ և խոնարհութեամբ քալէ՛:
Ծոմ պահէ՛ անձնասիրութենէ և ծառայելով պարապէ՛:
Ծոմ պահէ՛ վախնալէ և հաւատքով գօտեպնդուէ՛:
Ծոմ պահէ՛ ինքզինքիդ ողորմելէ և ուրախութեամբ գովերգէ՛:
Ծոմ պահէ՛ բարկութենէ և խաղաղութեան մէջ արածուէ՛:
Ծոմ պահէ՛ նախանձէ և սիրոյ մէջ ողողուէ՛:
Ծոմ պահէ՛ հպարտութենէ և խոնարհութեամբ քալէ՛:
Ծոմ պահէ՛ անձնասիրութենէ և ծառայելով պարապէ՛:
Ծոմ պահէ՛ վախնալէ և հաւատքով գօտեպնդուէ՛:
«Ո՛վ Ասուած, իմ մէջս մաքուր սիրտ ստեղծէ և իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգէ»: (Սաղմոս 51:10
ԹԷ Ի՞ՆՉՈՒ ԾՈՄ ՊԱՀԵԼՈՒ ԵՆՔ
1-Հոգին, մարմինը և միտքը մաքրելու2-Աստուածային առաջնորդութիւն հայցելու3-Աստուծոյ երեսը խնդրելու և Իրեն մօտենալու4-Աստուած աւելի լաւ լսելու և Իր կամքը հասկնալու5-Աստուծմէ զօրութիւն խնդրելու,
որ քու միջոցովդ հոսի6-Հոգեւոր զօրութեան և իշխանութեան դիրք մը հաստատելու7-Գերութիւններէ և ունակութիւններէ ազատելու8- Մտքի պայծառութիւն ունենալու9- Ապականիչ խորհուրդներէ մաքրուելու10-Յուսալքումի կապանքները քակելու11- Սատանայի ազդեցութիւնը տկարացնելու12-Փաթորիկներու մէջ անխախտ մնալու13-Հոգիով և մարմնով զօրանալու14-Մարմնային ցանկութիւններէ ձերբազատուելու15-Աստուածատուր պարգևներդ արծարծելու16-Ծանր բեռներէ ազատուելու17- Մաքուր սիրտ ու շիտակ հոգի ունենալու18- Ժխտական խորհուրդներէ մաքրուելու19-Բժշկութիւն ստանալու համար և20-Զօրութիւն առնելու որ կարենամ ընել այդ ինչ որ չեմ կրնար առանց Աստուծոյ օգնութեան ընել:
«Ամէն բանի կարող եմ Քրիստոսով, որ զիս զօրացուց» (Փիլ. 4:13)
«Ամէն բանի կարող եմ Քրիստոսով, որ զիս զօրացուց» (Փիլ. 4:13)
Inscription à :
Articles (Atom)