Էն հայուհու ցավը տանեմ,
Ով հայից հայ է ծնում,
Ով իր ծնած որդիներին,
Հայի ոգով է սնում...
Մոր կաթի հետ սեր է տալիս,
Ուժ է տալիս ու կորով,
Որդիների հետ աղոթում
Անաղարտ հայերենով:
Էն հայորդու ցավը տանեմ,
Ով հայից հայ է մնում,
Ով մոր կաթը չի հարամում,
Հայի ոգին ուրանում...
Ուր էլ լինի, հայ է մնում,
Մեծանում փառք ու պատվով,
Իր մայր լեզվով կենաց ասում
Սեղան նստում յոթ որդով:
Էն որդիների կյանքին մեռնեմ,
Ով ծնողին չի մոռանում,
Աղ ու հացը հորն ու մոր հետ կիսում,
Հայի օջախի ծուխն է ծխեցնում։
Մոր ձեռքերն է համբուրում,
Հոր խրատներն է լսում,
Իր որդիներին է նույնն ասում
Ու հայի պատիվը բարձր է պահում։
Հեղ. Հայուհի