mardi 30 mars 2021

🇦🇲ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱ՜Յ🇦🇲 «Գևորգ Էմին»

 

Զարմանալի՛ հայ
Պապդ թուրքահայ,
Հայրդ ռուսահայ,
Դու ֆրանսահայ, ...

Զարմանալի հա՜յ...
Սասունում ծնված,
Բեյրութում ապրած,
Էջմիածնում մեռած...

Զարմանալի՜ հայ։
Տղադ Սևանում,
Թոռդ Միլանում,
Ծոռդ Թեհրանում։

Քո սերմը վաղու՜ց քեզ չի հասկանում...
Առանց պապ ու տատ,
Հայրենական հող,
Մայրենի լեզու՛,
Առանց հայր ու մայր։

Զարմանալի հա՜յ...
Որ որպես հյուր է իր տունը գալիս,
Որպես տուրիստ իր տան մեջ ման գալիս,
Եւ ետ գնում տու՛ն,
Որ Նիս է կոչվում,
Հալեպ կամ Շանհա՜յ։

Զարմանալի հա՜յ...

Գևորգ Էմին