samedi 16 avril 2022

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի ✝️🙏♥️

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց.
Ձեզ եւ Մեզ մեծ Աւետիս:
Սիրով եւ ուրախութեամբ շնորհաւորում եմ մեր Տէր Յիսուս Փրկչի հրաշափառ Յարութեան հոգեխինդ տօնի առիթով:
Թող Քրիստոս Աստուծոյ Յարութեան շնորհները առմիշտ ուղեկից լինեն մեզ` լուսաւորելով մեր կենաց շաւիղները:

 

Այս տարուան Սուրբ Զատիկը փրկութիւն ու խաղաղութիւն շնորհէ համայն աշխարհի մարդկութեան:



Քրիստոսի Յարութեամբ թօթափուինք մեր բոլոր մեղքերէն. Հայր Աստուած բարեփոխէ դառնացած ու ժանգոտած սրտերը որպէսզի կարենան վայելել Իր պարգեւները:





Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ ԱՍՏՎԱԾ:
Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:
ՏԵՐԸ ՈՂՈՐՄԱ ԲՈԼՈՐԻՍ, ԲԱՐԻ ԶԱՏԻԿ




Շնորհավոր Սուրբ Զատիկ։ 
 Հոգու անդորրություն , խաղաղ երկնակամար ձեզ սիրելի հայրենակիցներ, թող Աստծո ուժը այնքան մեծ լինի ձեր անթափանաց հոգիներում, որ կյանքի գորշ գույները լցվեն վարդագույն ,ծիածանագույն , հույսի ու հավատի, գարունքի ծովով:

ՔՐԻՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Le Christ est ressuscité des morts

Béni soit la résurrection du Christ

Christ is risen from the dead

Blessed is the resurrection of Christ

Շնորհաւոր Ս. Զատիկ
Happy Easter
Joyeuses Paques
Frohe Ostern
Schöni Oschtere
Христос воскресе - воистину воскресе
Χριστός ἀνέστη - Ἀληθῶς ἀνέστη
Buona Pasqua
Kristo leviĝis! Vere Li leviĝis! (Esperanto)



Քրիստոս յարեաւ ի մեռելոց
մահուամբ զմահ կոխեաց
Եւ Յարութեամբն իւրով
Մեզ զկեանս պարգեւեաց՚



Շնորհաւոր Սուրբ Զատիկ
Փառք Հրաշափառ Յարութեան Քո Տէ՜ր
Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Քրիստոսը մեռելներից Հարություն առավ
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

 



Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով
մեզ զկեանս պարգեւեաց:
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: