Ամենան Հայոց Բանաստեղծը «1869-1923»
Բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ: Ծնած է 1869 Փետրուար 19-ին՝ Դսեղ գիւղը որ կը գտնուի Լոռիի շրջանը. զաւակն է քահանայի մը: Իր ուսումը ստացած է Թիֆլիսի Ներսէսեան վարաժարանին մէջ,ուրկէ առանց աւարտելու ելած է՝ նիւթական ծանր պայմաններու պատճառաւ: Պատանի տարիքէն մտած է կեանքի ասպարէզի ու նուիրուած է գրականութեան: 1890-ին հրատարակած է քերթուածերու իր առաջին հատորը: Թումանեան առաջին օրէն իսկ միշտ ժողովուրդին հետ է, ժողովուրդով կ՛ապրի, կը գրէ, կը սնանի: Հայրենի բնութիւնն է որ զինքը կը ներշնջէ, կը գովէ գիւղը, ան իր կեանքը, միտքը եւ հոգին դրած է իր բոլոր գրութիւններուն մէջ եւ անոր համար ալ զինքը անուանած են «Ամենայն Հայոց Բանաստեղծ»:
Մինչեւ 1921, Թումնաեան դարձաւ արտայայտիչը, հայ հոգիին, հայ հողին, հայ ցաւին, երջանկութեան եւ ժողովրդային առաքինութիւններուն ու արժէքին: Ան ունեցաւ ազգային գործնէութիւններ ալ: 1921-ին հիմնած ու ղեկավարած է Հայարտունը «Հայ Արուեստի Տուն», որ մեծ դեր կը կատարէ Թիֆլիս ապրող հայ գրողներն ու արուեստագէտները համախմբելու ուղղութեամբ: Իր անդուլ գործնէութեան համար Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւնները իրեն կը շնորհեն Ժողովրդական Բանաստեղծի կոչում եւ կը նշանակեն պետական թոշակ:
Ափսոս որ քաղցկեղը զինքը կ՛ընկճեցնէ անկողին եւ կը վախճանի Մոսկուա՝ 1923 Մարտ 23-ին: Թաղուած է Խոջիվանքի գերեզմանատունը, որ ներկայիս Վրացական կառավարութեան կարգադրութեամբ վերածուած է Հայ Մշակոյթի Գործիչներու Պանթէոնի:
Թումանեան մեծաշնորհ թարգմանիչ էր: Ան գրեց քնարական բանաստեղծութիւններ, աւանդազրոյցներ, հէքեաթներ, պատմուածքներ, եղաւ վիպերգի չգերազանցուած վարպետը մեր մէջ: Գրեց գրական-հրապարակախօսական գործեր, դարձաւ հայ մանուկին սիրուած գրողը:
«Անուշ» վիպերգի հիման վրայ ստեղծուած է համանուն օփերան, իսկ «Թմկաբերդի Առումը» նիւթ տուած է «Ալմաստ» օփերային: «Գիքորը» եւ «Տէրն ու Ծառան» գործերը վերածուած են ֆիլմերու:
Գլխաւոր գործերը եւ ժողովածոները-*վիպերգներ՝ Մարօն, Լօռեցի Սաքօն, Հառաչանք, Անուշ, Թմբկաբերդի Առումը, Սասունցի Դաւիթը. * աւանդազրոյցներ՝ Շունն ու Կատուն, Ախթամար, Փարւանա, Լուսաւորչի Կանթեղը, Մի Կաթիլ Մեղր, Աղաւնու Վանքը, Թագաւորն ու Չարչին. *արձակ գործերէն՝ Ոսկի Քաղաք, Տէրն ու Ծառան, Քաջ Նազար, Գիքորը, Մերոնք. *Երկերու ժողովածոներ՝ 1890-1892-ին՝ Մոսկուա 1903-ինԹիֆլիս, 1908-ին՝ Պաքու, 1922-ին՝ Պոլիս, 1926, 1934, 1938-ին Երեւան. *Երկերու ժողովածոյ 6 հատորով 1940-59, *Երկեր 2 հատորով 1958, *Երկերու ժողովածոյ 4 հատորով 1969:
Յովհաննէս Թումանեան կարեւոր դերակատարութիւն ունեցած է նաեւ իր ժամանակուան մտաւորական կեանքէն ներս՝ Ղազարոս Աղայանի, Աւետիք Իսահակեանի, Լեւոն Շանթի, Դերենիկ Դեմիրճեանի եւ ուրիշներու հետ կազմած գրական խմբակով, Լեւոն Շանթի «Լուսաբեր» դասագրքերու շարքի պատրաստութեան մէջ գործօն մասնակցութեամբ եւ բազմաթիւ այլ ձեւերով:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
Վաղուց թէեւ իմ հայեացքը Անյայտին է ու հեռւում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց՝ կարօտով ամէն անգամ երբ դառնում եմ դէպի քեզ՝
Մղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկէզ,
Ու գաղթական զաւակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛ւ գիւղերից, եւ շէներից՝ տխո՛ւր, դատա՛րկ ու խաւա՛ր,
Զարկուա՛ծ հայրենիք,
Զրկուա՛ծ հայրենիք:
Խռնըւում են մտքիս հանդէպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար վոհմակները աղաղակով վայրենի,
Աւարներով, աւերներով, խնջոյքներով արիւնի,
Որ դարձըրին քեզ մշտական սեւ ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայեացքներով անժպիտ,
Ողբի՛ հայրենիք,
Որբի՛ հայրենիք:
Բայց հին ու նոր քո վէրքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհրդաւոր ճամբին նորի ու հնի.
Հառաչանքով սրտի խորքից խօսք ես խօսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղէտ.
Խորհում ես դու էն մեծ խօսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնա էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին-
Յոյսի՛ հայրենիք.
Լոյսի՛ հայրենիք:
Ու պիտի գայ հանուր կեանքի արշալոյսը վառ հագած,
Հազա՛ր հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,
Ու պոէտներ, որ չեն պղծել իրենց շուրթներն անէծքով.
Պիտի գովեն քո նոր կեանքը նոր երգերով նոր խօսքով:
Իմ նո՛ր հայրենիք.
Հըզօ՛ր հայրենիք...
ՄՏԱԾՈՒՄՆԵՐ
«Լեզուն է ամէն մէկ ժողովուրդի ազգային գոյութեան ու էութեան ամենախոշոր փաստը, ինքնուրոյնութեան ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմութեան ու հեռաւոր անցեալի կախարդական բանալին, հոգեկան կարողութիւններու ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանութիւնը»:
«Պատմութիւնը մի լուսատու լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պէտք է ունենայ ,իր ճամբան անմոլոր գնալու համար»:
«Գնա՛ս բարով, ա՛յ ուխտաւոր,
Երանի քեզ, Հայ ուխտաւոր,
Որ կարօտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դէպ Այրարատ»
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունինք՝ միշտ դէպի լոյս,
Ու գնում ենք մեր ճամբով,
Մրրիկներով պատած անյոյս,
Սեւ խաւարով, մութ ամպերով:
Մենք անցեր ենք արեան ծովեր,
Սուր ենք տեսեր ու կրակ,
Մեր ճակատը դէմ ենք տուեր
Մրրիկներուն հակառակ:
Ու թէպէտեւ պատառ-պատառ
Մեր դրօշը սրբազան,
Ու մենք չունենեք տեղ ու դադար
Երկրէ- երկիր ցիր ու ցան.
Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտին,
Մեր աչքերը միշտ դէպի վեր՝
Դէպի լոյսը մեր ուխտին:
Վերջին օրը
Եփրատի ափին դէմուդէմ եկած՝
Զարկւում էին խիստ, զարկւում ու զարկում
Աննահանջ ու քաջ խմբերը հայի
Եւ քուրդն ու թուրքը կիտւած արենխում։
Երբ որ յոգնեցին երկար զարկւելուց,
Երբ որ յոգնեցին բազուկները կուռ,
- «Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ խմբապետն արի,
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձր լեռների
Ամենից բարձր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թշնամու...»։
Զարկւում էին խիստ, զարկւում ու զարկում
Աննահանջ ու քաջ խմբերը հայի
Եւ քուրդն ու թուրքը կիտւած արենխում։
Երբ որ յոգնեցին երկար զարկւելուց,
Երբ որ յոգնեցին բազուկները կուռ,
- «Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ խմբապետն արի,
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձր լեռների
Ամենից բարձր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թշնամու...»։
Բարձրացաւ ջլուտ հայդուկը հայի,
Բարձրացաւ բարձր գագաթը լեռան
Ու յոգնած ձեռքը դրեց ճակատին.
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչեւ Տավրոսի լեռները կապուտ,
Մինչեւ մշուշոտ Պարը Պոնտոսի,
Մինչեւ բարձրաբերձ ժայռերը Մոկաց...
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմայ սարերից,
Ծուխ է բարձրանում Վանայ կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,
Կրակ է կանգնած Զէյթունի վրայ...
Ամէն կողմերից թշնամին գունդ-գունդ
Շարժւում է մեր դէմ, ու չի երեւում,
Չեմ տեսնում վերջը նրա շարքերի...»։
Բարձրացաւ բարձր գագաթը լեռան
Ու յոգնած ձեռքը դրեց ճակատին.
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչեւ Տավրոսի լեռները կապուտ,
Մինչեւ մշուշոտ Պարը Պոնտոսի,
Մինչեւ բարձրաբերձ ժայռերը Մոկաց...
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմայ սարերից,
Ծուխ է բարձրանում Վանայ կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,
Կրակ է կանգնած Զէյթունի վրայ...
Ամէն կողմերից թշնամին գունդ-գունդ
Շարժւում է մեր դէմ, ու չի երեւում,
Չեմ տեսնում վերջը նրա շարքերի...»։
- «Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ խմբապետն այնժամ,
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, յետ նայիր հապա,
Յետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռւից
Չե՞ն գալիս արդեօք մեզի օգնութեան...»։
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, յետ նայիր հապա,
Յետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռւից
Չե՞ն գալիս արդեօք մեզի օգնութեան...»։
Ու յոգնած ձեռքը դրեց ճակատին,
Կտրիճ հայդուկը նայեց դէպի յետ.
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպէս ափիս մէջ,
Սեւ ծովից մինչեւ ծովը Վրկանայ,
Մինչեւ Կովկասի պատնէշը ձիւնոտ.
Գալիս են խումբ-խումբ հայերը ճեպով,
Գալիս են ճեպով մեզի օգնութեան։
Իջնում են Սիւնեաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչեւ Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի
Անվերջ տագնապով իրար են անցնում...
Գալիս են ամէն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարօտ պանդուխտներն ամէն,
Գալիս են ցրւած տղերքը նորից,
Գալիս են՝ պարզած դրօշն հայրենի...»։
Կտրիճ հայդուկը նայեց դէպի յետ.
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպէս ափիս մէջ,
Սեւ ծովից մինչեւ ծովը Վրկանայ,
Մինչեւ Կովկասի պատնէշը ձիւնոտ.
Գալիս են խումբ-խումբ հայերը ճեպով,
Գալիս են ճեպով մեզի օգնութեան։
Իջնում են Սիւնեաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչեւ Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի
Անվերջ տագնապով իրար են անցնում...
Գալիս են ամէն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարօտ պանդուխտներն ամէն,
Գալիս են ցրւած տղերքը նորից,
Գալիս են՝ պարզած դրօշն հայրենի...»։
- «Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ խմբապետը փորձ,
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դէպ հիւսիս, աւելի հեռու,
Չի՞ շարժւում արդեօք հիւսիսը հզօր...»։
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դէպ հիւսիս, աւելի հեռու,
Չի՞ շարժւում արդեօք հիւսիսը հզօր...»։
Ու նայեց հայդուկն աւելի հեռու,
Նայեց սրատես աչքով արծւենի։
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խմբապետ,
Աչքս չի կտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժւում է, ահա, հիւսիսն ընդհանուր.
Յորձանք է տալիս ծովն ռուսական,
Յորձանք է տալիս ծանր ու ահաւոր,
Դէպի ամէն կողմ - ափերն հեռաւոր.
Եւ, հուր ու շոգի շնչելով ուժգին,
Գնացքը կտրած գնացքի յետեւ,
Ու, գալարւելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպէս վիշապներ սեւ-սեւ...»։
Նայեց սրատես աչքով արծւենի։
- «Խմբապե՛տ, ասաւ, ընկեր խմբապետ,
Աչքս չի կտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժւում է, ահա, հիւսիսն ընդհանուր.
Յորձանք է տալիս ծովն ռուսական,
Յորձանք է տալիս ծանր ու ահաւոր,
Դէպի ամէն կողմ - ափերն հեռաւոր.
Եւ, հուր ու շոգի շնչելով ուժգին,
Գնացքը կտրած գնացքի յետեւ,
Ու, գալարւելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպէս վիշապներ սեւ-սեւ...»։
- «Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց խմբապետն արի,
Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց, դէ՛ ցած եկ արագ,
Առ հրացանդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա...»։
- «Խմբապե՛տ, կանչեց, ընկեր խմբապետ,
Խմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահէլ,
Հայոց երկնահաս լեռների վրայ
Խո՜ր, խորհրդաւոր ձայներ են լսւում.
Դղրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիւ ձայներից...»։
Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց, դէ՛ ցած եկ արագ,
Առ հրացանդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա...»։
- «Խմբապե՛տ, կանչեց, ընկեր խմբապետ,
Խմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահէլ,
Հայոց երկնահաս լեռների վրայ
Խո՜ր, խորհրդաւոր ձայներ են լսւում.
Դղրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիւ ձայներից...»։
- «Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց խմբապետը հին,
Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կեանքում տանջւած, տանջանքով մեռած
Անթիւ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հէգ, որ լաց ու կոծով,
Արեան մրրիկով երկինք վերացան։
Փոթորկում են դեռ Աստծու առաջին,
Բողոքում անհուն երկնքովը մին.
Նրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքեւ՝ հայի ականջին...
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, խաչ հա՛ն երեսիդ,
Առ հրացանդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սրբազան ափը Եփրատի,-
Մեծ տառապանքի վերջին օրն է սա...»։
Հէ՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կեանքում տանջւած, տանջանքով մեռած
Անթիւ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հէգ, որ լաց ու կոծով,
Արեան մրրիկով երկինք վերացան։
Փոթորկում են դեռ Աստծու առաջին,
Բողոքում անհուն երկնքովը մին.
Նրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքեւ՝ հայի ականջին...
Հէ՜յ, ընկե՜ր, ասաւ, խաչ հա՛ն երեսիդ,
Առ հրացանդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սրբազան ափը Եփրատի,-
Մեծ տառապանքի վերջին օրն է սա...»։