dimanche 12 novembre 2017

Մարիամ Մաթոսեան - Ալմաստը շողում է (Armenian song)


ԱԼՄԱՍՏ

Ալմաստը շողում է գլխիդ շալի վրա,
Թուխ մազերդ փռվել են երեսիդ խալի վրա,
Երկու սիրուն աղավնի՝ կըրծքիդ կամարի վրա
Թառել են դրախտ ծոցըդ, փակ կրծքիդ շալի վրա:

Աշխարհը եկել է, Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:

Իմ յարը հերոս է մեր գյուղի արտերի մեջ (երգում՝ կոլխոզի արտերի մեջ), Մեկ անթառամ ծաղիկ է բուրավետ վարդերի մեջ,
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ,
Կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:

Աշխարհը եկել է, Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Վարդ երեսըդ գարուն է, խալերըդ՝ երամ - երամ,
Կռունկի պես իջան իմ քնարի լարի վրա:

Գուսան Շերամ