mardi 2 juin 2009

ՁԵԶԻ՛ Կ'ԸՍԵՄ


ՁԵԶԻ' Կ'ԸՍԵՄ
Ձեզի կ'ըսեմ, ձե'զ՝ հայոց նորահաս երիտասարդներ. ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին մատաղ. տա'սը լեզու սորվեցէք, բայց ձեր լեզուն, ձեր հաւատքը հաստատուն բռնեցէք: Մէկ պարզ լեզուն ի՞նչ է, որ մարդ չկարենայ սորվիլ: Միթէ չէ՞ք ուզեր, որ դուք ալ գրքեր գրէք, ազգին մէջ անուն ձեռք ձգէք, ձեր գրքերն ալ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը յաւիտեանս յաւիտենից մնայ անմահ: Ինչքան որ ֆրանսերէն, գերմաներէն գիտնանք' մենք չենք կրնար այնպիսի բան գրել որ անոնց մէջ անուն ունենայ. քանի որ անոնց միտքը, անոնց սիրտը ուրիշ է, մերը' ուրիշ: Նաեւ անոնց մէջ այնքան գրողներ կան, որ ո'չ թիւ կայ, ո'չ համար: Միթէ ձեր սիրտը չ'ուզե՞ր, որ դուք ալ ոտանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր խորհածը յայտնէք, որ այլ ազգեր իմանան, թէ մեր մէջն ալ կան երեւելի գրողներ ու մեր լեզուն աւելի' եւս սիրեն: Աստուած կեանք տայ այն ծնողներուն, որոնց զաւակները իմ մօտս են: Անոնց առաջին խնդիրը միշտ այն է եղած, որ իրենց որդիները հայերէն լաւ գիտնան: Գերեզման ալ որ մտնեմ, անոնց այս սուրբ խօսքը մտքէս պիտի չելլէ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ

Music Player - Free Online Music Player

Music Player - Free Online Music Player

samedi 9 mai 2009

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ

ՄԱՅՐ ԻՄ ԱՆՈՒՇ ՈՒ ԱՆԳԻՆ
Պատրաստեց:Արմէն Քիւրքճեան
ՄԱՅՐԱՊԱՏՈՒՄ
Մորս մոլոր գերեզմանին նորից այցի գնացի,
Կրծքին ընկա' մանկան լացով' գերեզմանը գրկեցի,
Մորս մի բուռ գերեզմանը Մասիսի պէս բարձրացաւ,
Ու սրբացավ Մասիսի պէս' սուրբ կաթի համն զգացի...

Մայրակաթ է ասես, միրգը արեւի,
Մայրական է անհուն ձիրքը արեւի,
Մայր բնություն, մեկ դու, մեկ էլ մայրն է սուրբ,
Սուրբ է մայրս, մեկ էլ գիրկը արեւի:

Այժմ իրավ մայր ոստանում որբացա,
Հավերժամայր Հայաստանում որբացա,
Ոչ մի աստված ետ չի բերի մայրիկիս'
Ինչպէս մայրս գերեզմանում' որբացա:

Աստված չէր կարող լինել ամեն տեղ'
Տեղակալ ծնեց մորը հանճարեղ,
Ահա թե ինչու, երբ վերք է տեսնում,
Աստըծուց առաջ մայրն է մեզ հասնում: