Չըգիտեմ ինչո'ւ, դեռ պատանեկիկ,
Համբուրում էի խաչքարերն այնպէ'ս,
Երբ մայրիկիս հետ ես՝ ոտաբոպիկ՛'
Վանքի սարն էի ելնում գառի պէս:
Հիմա էլ սրտանց համբուրում եմ դեռ,
Բայց հիմա գիտեմ, թէ ինչո'ւ համար,
Ես համբուրում եմ, ո'վ նախահայրեր,
Քարից լոյս կերտող ձեր ձեռքը ճարտար,
Որ վայրի ու բիրտժայռերի վըրայ
Ոգու տարերքն է հրաշագործել,
Եւ համբուրելով սուրբ հետքը նըրա՛
Անմահութիւնն եմ համբուրում ես ձեր...
Հիմա էլ սրտանց համբուրում եմ դեռ,
Բայց հիմա գիտեմ, թէ ինչո'ւ համար,
Ես համբուրում եմ, ո'վ նախահայրեր,
Քարից լոյս կերտող ձեր ձեռքը ճարտար,
Որ վայրի ու բիրտժայռերի վըրայ
Ոգու տարերքն է հրաշագործել,
Եւ համբուրելով սուրբ հետքը նըրա՛
Անմահութիւնն եմ համբուրում ես ձեր...