dimanche 8 février 2009

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ



Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ բայց միեւնոյն պահին
Պայծառ է նա, որպէս մշտաբորբոք փարոս,
Վառուած հրով անշէջ, դարերում հին:

Եւ վարպետներ խոնարհ ու հանճարեղ,
Յղկել են այն դարեր, որպէս մարմար,
Եւ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,
Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար:

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,
Եւ եթէ մինք այսօր կոտրատում ենք այն մերթ
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրայ ժանգ չչոգի:

Այդ նրանից է, որ մեր այսօրուայ ոգուն,
Այլեւս չի կարող լինել պատեան
Ո՛չ Տէրեանի բառբառը նուագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթեայ:

Եւ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանեանի բարբառը գեղջկական,
Բայց նա կը գայ, լեզուն այս երկաթեայ բերքի
Եւ խոհերի այս խո՛ր ու երկրակամ...