ԿԵԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ
Վայրի աղաւնին, կուրծքը վիրաւոր,
Ընկել էր մենակ աղբիւրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արիւնը բոսոր,
Մեռնում էր' աչքը ջըրի երազին:
Քնքուշ պարիկը տեսաւ դալկահար
Մեռնող աղաւնուն եւ խօսեց այսպէս.
-Տուր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կեանք տամ իսկոյն քեզ:
Մեռնող աղաւնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը՛ կեանքն է, անպատճառ,
Ախ ծաղրում է ինձ աղբիւրի ոգին»:
-Էհ, լաւ, փո՝ղ լինի, տո՛ւր եւ նորից առ:
Պարիկը ցօղեր սրսկեց վէրքին,
Աղաւնին բացեց աչքերը ոսկի,
Ու թեւին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կ'ուզես կեանքս, նազելի ոգի:
-Թեւերըդ կ'ուզեմ, կեանքըդ քեզ լինի:
-Թեւե՞րըս... ինչպէ՞ս, ո՛հ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կեանքը գին չունի.
Կեանքըս առ,-թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհին,
Թէ ինչն է թանկը կեանքից աւելի...
Ասաց ջրերի լուսեղէն ոգին:
Վայրի աղաւնին, կուրծքը վիրաւոր,
Ընկել էր մենակ աղբիւրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արիւնը բոսոր,
Մեռնում էր' աչքը ջըրի երազին:
Քնքուշ պարիկը տեսաւ դալկահար
Մեռնող աղաւնուն եւ խօսեց այսպէս.
-Տուր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կեանք տամ իսկոյն քեզ:
Մեռնող աղաւնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը՛ կեանքն է, անպատճառ,
Ախ ծաղրում է ինձ աղբիւրի ոգին»:
-Էհ, լաւ, փո՝ղ լինի, տո՛ւր եւ նորից առ:
Պարիկը ցօղեր սրսկեց վէրքին,
Աղաւնին բացեց աչքերը ոսկի,
Ու թեւին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կ'ուզես կեանքս, նազելի ոգի:
-Թեւերըդ կ'ուզեմ, կեանքըդ քեզ լինի:
-Թեւե՞րըս... ինչպէ՞ս, ո՛հ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կեանքը գին չունի.
Կեանքըս առ,-թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհին,
Թէ ինչն է թանկը կեանքից աւելի...
Ասաց ջրերի լուսեղէն ոգին: