mercredi 24 avril 2019

Պարտավոր ենք հիշել, պարտավոր ենք հարգել,


Պարտավոր ենք հիշել, պարտավոր ենք հարգել, պարտավոր ենք շատ բարձր պահել հայի պատիվը ամենուր և լինել գերազանց մեր գործում:

1915 թիվը… Եվ եղավ… կյանքի ճոխ տոնավաճառ, բարբարոսության աճուրդ մեծագին և մարդկայնության փակ գրավատուն… Եվ եղավ… մի նոր` երկրո՛րդ ջրհեղեղ, որ իր տակ առավ  առաջի՜ն հերթին – ա՛յն երկիրը հենց, որ Նոյին փրկեց: 
Պետք է կարողանանք միշտ բարձր պահել հայի անունը և պատիվր:
Մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ ունեն իրենց կորուստն, իրենց ընտանիքի պատմությունը, սակայն նրանց հիշողության մեջ դրոշմված է ցեղասպանության ընդհանուր սպին։ Այդ մարդիկ ու նրանց սերունդները մինչև այսօր էլ իրենց մշեցի և սասունցի, վանեցի ու զեյթունցի են համարում։

 
 
Այսօր, հարգանքի տուրքը մատուցելով անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել , անենք հնարավորն ու անհնարինը..... մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար....ողջունում եմ եվ միառժամանակ համամիտ եմ մեզանից շատերի ընտանիքներն են անցել ցեղասպանության ճանապարհը, ընդհուպ մինչև Դեր-Զորի անապատներ, տեսել թե ինչպես են կոտորում ու սրի քաշում մի ողջ գերդաստան, մի ողջ ազգ: Երբ նայում եմ ցեղասպանությանը վերաբերվող նկարներ սարսռում եմ: Խելագարվել կարելի է: Եվ կարծում եմ որ մեզանից շատերի մոտ վերքը դեռ թաց է, այն նույնիսկ չի էլ սպիացել: Այնքան կուզենայի ավելի երկար գրել ու խոսել այս մասին բայց ուժերս չեն ներում, արցունքներս էլ մյուս կողմից են խեղդում ինձ: Կոտորածը երևի թե իմ ամնախոցելի տեղերից մեկն է: Մի ամբողջ ազգ ոչնչացնել: Ինչպե՞ս, ինչ խղճո՞վ: