Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Թող հայ օջախներն այսօր լցվեն սիրով և Աստծո սուրբ լույսով
Բարություն տարածենք, միմյանց թիկունք ու ապավեն դառնանք
Թող Աստծո օրհնանքը միշտ մեզ հետ լինի
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Թող հայ օջախներն այսօր լցվեն սիրով և Աստծո սուրբ լույսով
Բարություն տարածենք, միմյանց թիկունք ու ապավեն դառնանք
Թող Աստծո օրհնանքը միշտ մեզ հետ լինի
Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի
Փառաւորեալ Յարութիւնը
անսասան վահան ըլլայ մեր հաւատքինՔրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
Շնորհաւոր Սուրբ Զատիկ
Փառք Հրաշափառ Յարութեան Քո Տէ՜ր Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Մահուամբ զմահ կոխեաց եւ
յարութեամբն իւրով
մեզ զկեանս պարգեւեաց:
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի
Քրիստոսը մեռելներից
Հարություն առավ
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը
(Մատթ.28.1-20, Մարկ. 16.1-18, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
Հիսուս
Քրոստոսի հրաշափառ Հարությունը Եկեղեցու գլխավոր տոներից է: Աստծո Որդին
իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց,
թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:
Կիրակի
օրը՝ վաղ առավոտյան, յուղաբեր կանայք եկան գերեզման, որպեսզի օծեն Հիսուսի
մարմինը:
Այդ ժամանակ մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը,
երկնքից իջնելով, մի կողմ գլորեց քարայրի հսկա քարը, նստեց դրա վրա և խոսեց
կանանց հետ. «Գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, ով խաչվեց: Այստեղ չէ նա,
քանի որ հարություն առավ:» Զարհուրած և հիացած կանայք վերադարձան և տեսածի
ու լսածի մասին պատմեցին առաքյալներին: Պետրոսը շտապեց գերեզման, բայց
այնտեղ գտավ միայն պատանքի կտավները, որոնց մեջ փաթաթել էին Հիսուսին:
Նույն
օրը երեկոյան, երբ հրեաների ահից աշակերտները փակվել էին մի տան մեջ,
Հիսուսը կանգնեց ապշահար առաքյալների առջև և խոսեց նրանց հետ. «Ինչո՞ւ է
ձեր սրտերում կասկած ծագում: Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեվ ես
նույնն եմ, շոշափեցե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետեվ ոգին մարմին ու ոսկորներ
չունի, իսկ ես ունեմ»: Աշակերտները մոտենալով նրան երկրպագեցին: Քառասուն
օր հետո՝ համբարձումից առաջ, Հիսուսը պատվիրեց նրանց. «Գնացե՛ք ուրեմն,
աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու
անունով: Ուսուցանե՛ք նրանց այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի, ամբողջ
աշխարհով մեկ քարոզե՛ք Աւետարանը բոլոր մարդկանց: Ով հավատա և մկրտվի, պիտի
փրկվի, իսկ ով չհավատա, պիտի դատապարտվի»:
Եկեղեցական
աանդության համաձայն՝ Մարիամ Մագթաղենացին գնում է Հռոմ՝ Ավետարանը
քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում է քրիստոնեական իր
հավատը, նվիրում կարմիր ներկած մի ձու և ողջունում՝ ասելով. «Քրիստոսը
հարություն առավ մեռելներից»: Ս. Հարության տոնական սեղանների գլխավոր
զարդարանքը կարմիր ներկված ձվերն են: Երտասարդներն այդ օրը ձվախաղ են
կազմակերպում և Հարության շարականներ երգում:
Զատիկի
ս. Պատարագից հետո տնետուն անցնելով՝ մարդիկ իրար հայտնում են Ս.
Հարության ուրախաբեր ավետիսը՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է
հարությունը Քրիստոսի»: