mardi 3 août 2021
samedi 17 juillet 2021
ՊԱԼԸԽՃԻ ՄԻՐԻԿԻՆ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՆՇԱՆԱԾԻՆ✉️
Իմանըմ աղջիկ, պալ խայմախ շէքէր,
Միսի կտոր չէ, եիւրէքտիր չէքէր.
Աս գիրըս Սուրբիկ առնելուդ կիպի,
Կիտցիր Միրիկն ալ հիսար տիպի.
Հիչ գործ մը չունի ղալաթիոյ ժամը,
Կոտըրտէ պիւդիւն խաֆանէր, ճամը.
Տահա երէկ էր, գէօրին մէյհանէն,
Խապար առի քիմ ծառքէ պիտ հանէն,
Հայուն ժամերը, աւետարան, խաչ,
Դպրատուն, պսակ, սիւրիւ մը խապ խաչ.
Թօհաֆ անուն մը կայ, նէ չէ ըսըրկան,
Չէ կեցիր նայիմ, հա.. թավշան սըխան:
Ան վո՞ւր է, կայ նէ մատ մը պօյերնին,
Պէլլիսիզ ճինսը, իման սօյերնին,
Արշըն մը սեւ լաթ կապած ճիտերնին,
Լախըրտը մըն ալ չըլլար հետերնին.
Ծուռ ծուռ, շաբխալը քիւֆէ կ'ըլմանին,
Որուն քով հիչ է շաքարճը Եանին,
Ան ալ ինքնուն վըրայօք եան մը,
Լեզունին ըսես, պամ պաշխա պան մը.
Իշտէ սա մարդիկ, հեռու տեղերէ,
Պոլիս եկեր են, հեռոս եղեր են,
Քա Սուրբիկ, չիտես, կտրեցայ կրակ,
Ծառքիս պակաս էր, սալտըրման մինակ,
Նասըլ քի մասային զարկի նէ «շրախ»
Մասային վրայ չմնաց պարտախ:
Ծօ որո՞ւն մալը կուտաքկոր որու,
Մենք շատ փըչեր ենք ատ պիչիմ պօռու,
Խաֆաս փէք տառցաւ, հէլէ նէ իսէ...
Պէրէքէդ վէրսին օ թաթլը սէսէ,
Քէմանի Ալին առնելուն կիպի,
Պէսդէնիք եարէն պըրաքտըմ իփի,
Սէրի սէպէպն ալ դուն ես քա աղջիկ,
Ինչո՞ւ այսպէս ենք պիւթիւն պալըխճիք,
Արսլան մարդիկ ենք, ծով, թիփի, պօռա,
Հիչ փապուճնիս չէ, կը քաշենք հօռա,
Ամա աղջկան պըռնուեցանք մի...
Արապն ալ մոռցիր...շէքէրն ալ Շամի,
Իլլէ րախըին կլոխ քէմանին,
Երբոր պաշլայէ ղազէլըն, մանին,
Աման եարապպիմ...ո՞ւր է ծօ պինլիք,
Ամանըմ եարէյ, ամանըմ Սուրբիք,
Խաչվըկայ թէ չիտես, Սուրբիկ ինչ կ'ըլլամ,
Նաղարա մը նետեմ, չէնի մի հոն կամ:
Ո՞ւր պաշլայեցի, ո՞ւր տեղուանք եկայ,
Ես կ'ըսեմ նորէն խաֆաս խելք չըկայ.
Ան օրէն քի քեզ բէնճէրէն տեսայ,
Ես քեզ հարս ըսի, դուն ինծի փեսայ.
Ծառքըդ սեղմեցի, հէյ կիտի կիւնլէր...
Հադըրա կէլիր ահ.. պազը նէլէր...
Վէսսէլամ Սուրբիք ,ելայ եկայ տուն,
Հիչ չգնացայ էդ օր, լուս առտուն,
Շիբ շիտակ կացի մեր Սուրբ Գէորգին,
Հէյ Աստուած ըսի, աս մարդոց ձեռքին,
Ես քեզի ասլա չի ցգեմ պիտոր,
Ըլլալըս գիտնամ թէ կտոր կտոր,
Դուրս ելայ չելայ, թամ ժամուն բակը,
Դիմացըս չելլայ տայը Միսակը,
Ան ալ պիտ ղազապ թըբխը ինծի պէս,
Ետեւ նետեր է, թուլումպաճի ֆէս,
Աչքերը կրակ, կտրեր է նէֆէս,
Խըշմով մը ինծի չքաշէ՞ր թեւէս,
Ծօ խեր է Միսաք խըզմիշ եղեր էս,
Լախըրտըն պէրանս խաչոր մնաց կէս:
...Տահա կեցեր ես, լախըրտը կ'ընես,
Հայ էս նէ ախպար եկուր ետեւէս,
Ծանըս կըտրեցի, կացի ետեւէն,
Իջանք ու ելանք խէր մը մէրտիվէն,
Խանէ մը մտանք, ելանք օրթա խաթ,
Օտա մը պացաւ, ինծի ներս խոթեց,
Ետեւէս տուռը սըխը մը կոցեց:
Մէյ մ'ալ կը նայիս ,աղա մը եկաւ,
Պարեւը տուաւ, խօլթուխը նստաւ,
Ինծի նայէ՛ ծօ,ախբարիկ ըսաւ.
Այսօր մենծ օր է, իմացար հարկաւ,
Ղալաթիոյ ժամը ,այսօր, ցորեկին,
Տէր պիտի ըլլան, ժամուն բանլիքին,
Էյսօր Հայէսնէ ժամըդ կը սիրես,
Պէտք է հոն երթաս, շաբխալըն ծեծես,
Առ սաւիկա ալ, երկու թէք նետէ,
Կացէք ճիվաններ ձեզ տեսնեմ՛ հայտէ՛
Ինտոր ներս մտանք, անանկ դուրս ելանք.
«Սանտըխպուրնու»ի կողմը երկընցանք,
Իշտէ աս կիրըս կը խաւրէմ հոնկէց,
Պէլքի Սուրբիկ, ուտելնիքէն ծեծ,
Խաֆայիս պան մը կ'իջեցընէն տէ,
Պէլքի պաշխասը կիպի միլլէթէ,
Նահատակ կ'ըլլամ, ան ալ հոգըս էր...
Իզմիր ալ իջան Քէշիշօղլուներ,
Ասխըն հա՛ մէրախ չ'ընէս քա Սուրբիք,
Բաբուճնիս ի վար, թիւֆէկնիս տիպճիկ,
Անոնք շաբխալը են,հոս պալըխճը ենք
Օլտըխճա մենք ալ վախտին տեսեր ենք
Մէթէլիկ չենք տար, եալլահ ըսելնուն,
Ունինք ՛ կիտէ՞ս, հէմ ալ ինչ անուն...
Սուրբիք սօն խօսք մը՝ այսօր պան մ'ըլլամ,
Երկու, երեք օր հիչ օէթա չ'ելլամ
Սախըն հայրիկիս, մայրիկիս չ'ըսես.
Հէլպէթ Աստուծոյ աղօթքովը ես,
Կը թէմուզցունէմ անոնց ամէնքը,
Կ'առնէմ միլլէթին տուվա, օրհնէնքը.
Պարէ անոնք ալ, Միրիկ մը տեսնան,
Իրար չ'անցունեն նէ տին ,նէ իման.
Պիպէռ աչքերէդ, պէրնէդ աղուորիկ,
Պաչիկներ առնող ՊԱԼԸԽՃԸ ՄԻՐԻԿ:
Գրեմ Սիմոն
dimanche 11 juillet 2021
vendredi 25 juin 2021
jeudi 20 mai 2021
Վարդուհի Խաչատրյան - Գարնանային իմ երազ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ.` Խ. Ավետիսյանի
Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներ ետ դարձան,
Արագիլներն եկան տուն:
Կրկներգ
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:
Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտեր հնձեց անհամար,
Արև փռեց սարերին:
Կրկներգ
Եկավ աշունը,
Աշունը տրտում,
Կգա և ձյունը,
Կարոտն իմ սրտում:
Կրկներգ
Վարդուհի Խաչատրյան - Մախմուր աղջիկ
Խոսք` Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի
Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:
Նազով աղջիկ,
Թուխ մազերով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու երազով աղջիկ:
dimanche 9 mai 2021
"Pour toi Arménie" : Patrick Fiori ému aux larmes par la chorale Cap Coe...
Ֆրանսիայի մանկական երգչախումբը Cap Coeur- ը Ֆրանսիայի եթերում կատարեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (Pour toi Arménie) երգը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հրապարակել է հեռարձակման տեսանյութը Facebook- ի պաշտոնական էջում: Երեխաների ներկայացումը նվիրված էր ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիին: Պատրիկի հայրը հայ է, մայրը ՝ կորսիկացի: Երգի այս կատարումը անակնկալ էր Fiori- ի համար: Երգի ներածությունը կատարեց դուդուկահար Արտեմ Մինասյանը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են դուդուկի հնչյունները ոգեւորում երգչուհուն: Հենց փոքրերը սկսեցին երգել, Ֆիորիի աչքերին արցունքներ փայլեցին: Ներկայացումից հետո Ֆիորին խոնարհվեց երեխաների առջև, շնորհակալություն հայտնեց և հայերեն ասաց «Շնորհակալություն»:
Inscription à :
Articles (Atom)
