«Ո Չ »
Ես ոսկեմատ դերձակ եմ,
Ձեր սիրտերն երբ այդքան շատ
Սէր պարբակել չկրնան
Չդիմանան ու պատռին
Կարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք...
Ես յաւակնոտ գրչակ եմ,
Կարօտ կ'երգեմ, սէր կ'երգեմ,
Ձեր աչքերէն յայտնի է
Հազարումէկ տենջ ունիք,
Գրեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք...
Վարպետորդի ստահակ եմ,
Սէր կ'առնեմ յոյս կը ծախեմ,
Երբ ամէն ինչ չորցեր է
Ու պէտք ունիք պատրանքի,
Ճարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես պատմութեան ցուցակ եմ,
Օր կ'ըլլայ ետ կը նայիք,
Հին սէրերով կ'օրօրուիք,
Շատ են մէկ-մէկ չէք յիշեր,
Շարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես քմահաճ վտակ եմ,
Կը հոսիմ ուր որ ուզեմ
Բոցեր ալք ալք մեծնալէն
Երբ ձեր սրտին գան հասնին,
Մարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես լրջութեամբ յագեցած ,
Ձեր օրերուն կատակն եմ,
Երբ աշխարհը մութ տեսնէք,
Ոստոստելէն կը վազեմ,
Կը խոնարհիմ ձեր առջեւ
Պարեմ կ'ըսեմ, «ո'չ» կ'ըսէք:
Պատրաստական շարժակ եմ.
Ձերն ըլլալէն ձանձրացած,
Երբ կանգ առնէ սիրտն-անզօր
Բաբախելէն երբ դադրի,
Լարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
ԶԱՀՐԱՏ
«Զարեհ Եալտըզճեան»
Ես ոսկեմատ դերձակ եմ,
Ձեր սիրտերն երբ այդքան շատ
Սէր պարբակել չկրնան
Չդիմանան ու պատռին
Կարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք...
Ես յաւակնոտ գրչակ եմ,
Կարօտ կ'երգեմ, սէր կ'երգեմ,
Ձեր աչքերէն յայտնի է
Հազարումէկ տենջ ունիք,
Գրեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք...
Վարպետորդի ստահակ եմ,
Սէր կ'առնեմ յոյս կը ծախեմ,
Երբ ամէն ինչ չորցեր է
Ու պէտք ունիք պատրանքի,
Ճարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես պատմութեան ցուցակ եմ,
Օր կ'ըլլայ ետ կը նայիք,
Հին սէրերով կ'օրօրուիք,
Շատ են մէկ-մէկ չէք յիշեր,
Շարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես քմահաճ վտակ եմ,
Կը հոսիմ ուր որ ուզեմ
Բոցեր ալք ալք մեծնալէն
Երբ ձեր սրտին գան հասնին,
Մարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
Ես լրջութեամբ յագեցած ,
Ձեր օրերուն կատակն եմ,
Երբ աշխարհը մութ տեսնէք,
Ոստոստելէն կը վազեմ,
Կը խոնարհիմ ձեր առջեւ
Պարեմ կ'ըսեմ, «ո'չ» կ'ըսէք:
Պատրաստական շարժակ եմ.
Ձերն ըլլալէն ձանձրացած,
Երբ կանգ առնէ սիրտն-անզօր
Բաբախելէն երբ դադրի,
Լարեմ կ'ըսեմ «ո'չ» կ'ըսէք:
ԶԱՀՐԱՏ
«Զարեհ Եալտըզճեան»