Մի կողմից մեր դրան առջեւ կանգնած էր դարաւոր
թշնամին՝ թուրքը իր բանակներով, միւս կողմից թաթարների հետ մեր ներքին
կռիւները կլանում էին հայ ժողովրդի գրեթէ ամբողջ ուժը: Սով էր մեր երկրում
եւ համաճարակ հիւանդութիւններ սպառնում էին զանազան շրջաններ: Ռուս բանակը
հեռանում էր խուճապահար եւ արտաքին օգնութեան ոչ մի յոյս էր մնում:
Ի՞նչ անել, ինչպէ՞ս փրկել ժողովուրդի գոյութիւնը, ի՞նչ միջոցով դուրս գալ այս ծանր անելից:
Շուարումի, լքումի եւ յուսահատութեան այս խեղդող մթնոլորոտի մէջ է որ հայ ժողովուրդի մարտական մեծ կուսակցութիւնը՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը տուեց վճռական որոշումը եւ տէր կանգնեց հայութեան ճակատագրին: Նա կռուից դուրս ուրիշ միջոց չգտաւ մեր ժողովուրդը փրկելու:
Կատարուեց հրաշքը: Դաշնակցութիւնը կարողացաւ ի մի հաւաքել եւ գոյապայքարի ճակատ նետել հայութեան բոլոր կենդանի ուժերը Հայաստանն ամբողջ, մեծով-պզտիկով, ոտքի կանգնեց եւ պատուով մեռնելու կամ ազատ ապրելու վճիռով կուրծք տուեց թշնամուն:
Յարգան՜ք հայ ժողովուրդին, նրա յեղաբոխական մարտիկներին եւ ղեկավարներին, փա՜ռք հայ բանակին եւ նրա անձնուէր զինուորներին ու սպաներին, որոնք գիտցան արհամարհել ամէն դժուարութիւն եւ անվկանդ կամքով խոյացան մահուան դէմ մինչեւ արեան վերջին կաթիլը կռուելու վճռականութեամբ:
Այդ հերոսների կերտած թուականն է Մայիս 28-ը:

ԴՐՕ