ՀԻՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետեւ, վերջանում...
Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում...
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում...
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...
ՀԷ՜Յ ԿԱՐԿԱՋՈՂ ԱՌՈՒՆԵՐ
Հէ՜յ կարկաջող առուներ,
Մանկութիւնս ո՞ւր տարաք,
Առած մի օր գիրկը ձեր,
Ո՞ր ծովերի մէջ կորաք,
Ա՜խ ետ բերէք դուք նրան:
Բայց ինչո՞ւ ետ կանջում եմ,
Որ երգերս նորի՞ց լան,
Այն թափառիկ մանկան հետ,
Որ, ա՜խ, նորի՞ց գլխիկոր,
Մանգամ, նօթի՜, խե՜ղճ ու լո՜ւռ,
Ոտաբոպիկ ու տկլոր՝
Նորի՞ց ընկնեմ դռնէ դուռ,
Նորի՞ց ահ՜ով մի պատառ,
Հաց գողանամ անցորդից
Նորի՞ց ծեծեն ու ես գառ,
Մայեմ մօրս կարօտից.
Նորի՞ց բուքին դուրս մնամ,
Հագած մի հին ցնցոտի,
Նորի՞ց լացս քամուն տամ,
Բախելով դուռն հարստի,
Կամ ջո՛ւր ծախե՞մ ու լա՞մ դեռ,
Լո՛կ արցունքս տուն տանե՞մ...
Ա՜խ, ետ մի՛ գաք առուակներ,
Որբ մանկութիւնն ի՞նչ անեմ...:
«ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ»
Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետեւ, վերջանում...
Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում...
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում...
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...
ՀԷ՜Յ ԿԱՐԿԱՋՈՂ ԱՌՈՒՆԵՐ
Հէ՜յ կարկաջող առուներ,
Մանկութիւնս ո՞ւր տարաք,
Առած մի օր գիրկը ձեր,
Ո՞ր ծովերի մէջ կորաք,
Ա՜խ ետ բերէք դուք նրան:
Բայց ինչո՞ւ ետ կանջում եմ,
Որ երգերս նորի՞ց լան,
Այն թափառիկ մանկան հետ,
Որ, ա՜խ, նորի՞ց գլխիկոր,
Մանգամ, նօթի՜, խե՜ղճ ու լո՜ւռ,
Ոտաբոպիկ ու տկլոր՝
Նորի՞ց ընկնեմ դռնէ դուռ,
Նորի՞ց ահ՜ով մի պատառ,
Հաց գողանամ անցորդից
Նորի՞ց ծեծեն ու ես գառ,
Մայեմ մօրս կարօտից.
Նորի՞ց բուքին դուրս մնամ,
Հագած մի հին ցնցոտի,
Նորի՞ց լացս քամուն տամ,
Բախելով դուռն հարստի,
Կամ ջո՛ւր ծախե՞մ ու լա՞մ դեռ,
Լո՛կ արցունքս տուն տանե՞մ...
Ա՜խ, ետ մի՛ գաք առուակներ,
Որբ մանկութիւնն ի՞նչ անեմ...:
«ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ»