jeudi 20 juin 2019

ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

Մի գյուղում երեք քույրիկներ էին ապրում... առաջինը ծույլ էր,երկրորդը` չար, իսկ երրորդը` բարի, գեղեցիկ, ձեռքի շնորհքով: ՄԻ անգամ մի սայլ է մոտենում նրանց դարպասի մոտ, որի մեջ նստած են լինում մի ծեր ու անծանոթ կին...
_ Ո՞վ ես դու,_ հարցնում են քույրերը:
_ Ես ճակատագիրն եմ...ժամանակն է եկել,որ դուք ամուսնանաք:
Ճակատագիրը քույրերին նստեցնում է սայլն ու տանում ամուսնացնելու... հասնում են առաջին գյուղին:
Այնտեղ մի տղային են տեսնում,ով իր ձեռքում բազմաթիվ գործեր ուներ... ցանկացած հարցով նրան էին դիմում ու ճակատագիրը առաջին քրոջը հանձնում է այդ տղային:
Մոտենում են երկրորդ գյուղին...այստեղ էլ կար մի տղա,ով բարի էր,ոչ մեկի խնդրանքը չէր մերժում... շատ աշխատասեր տղա էր...ճակատագիրը երկրորդ քրոջը հանձնում է այդ տղային ու գնում են երրորդ գյուղը:
Այտեղ մի հարբեցող էր ընկած ջրհորի մոտ...տունն ամբողջովին կեղտի մեջ կորած էր...ճակատագիրը երրորդ քրոջը ուզում է թողնել այստեղ, բայց աղջիկն ասում է.
_ Ի՞նչու ինձ հենց նա պետք է բաժին հասներ իմ քույրերին նորմալ ամուսիններ բաժին ընկան, իսկ ի՞նձ
_ Քույրերդ իրենց ամուսինների հետ ԿԱՆ, ՇՆՉՈՒՄ ԵՆ, ԱՊՐՈՒՄ ԵՆ,իսկ այս մարդն առանց քեզ կկործանվի:

ՄԵՆՔ ՄԵԿՄԵԿՈՒ ԲԱԺԻՆ ԵՆՔ ԸՆԿՆՈՒՄ ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ