lundi 24 juin 2019

Հայկական Լավաշը

 ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ 

Բուրավետ, ախորժաբեր Լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից դժվարությամբ հաց քամելու արդար վաստակով, ինչպես ասում են` քարից հաց քամելով:
Հազարամյակներ շարունակ լավաշը ոչ միայն զբաղեցրել է ամենաբարձր տեղը հայկական խոհանոցում, այլեւ ձեռք է բերել սրբազան իմաստ՝ խորհրդանշելով կյանքն ու իմաստությունը...
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսնիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում, որպես հաջողության ու երջանկության խորհրդանիշ:
Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Նա այնքան տարված էր իր ամուսնության հեռանկարով, որ անգամ չէր էլ նկատել, թե ինչպես է ընկել լավաշը: Իսկ Արամազդն էլ զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր, հարսնիքի ժամանակ, հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:










 Հայկական ամենա համեղ բրդուջը.